Картинки по запросу մանր եղջերավորՈւսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակած տվյալները՝ պարզ է դառնում, որ այս տարվա դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս:

Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարի արտահանումը կազմել էր 681.8 տոննա: Եվս մեկ կարևոր փաստ. արտահանված մանր եղջերավորների մոտ 50 տոկոսը այլ շուկաներ է մուտք գործել սեպտեմբերից 22-ից հետո:

Այս միտումը պահպանելու դեպքում տարեվերջին հնարավոր կլինի ավելացնել ներկայիս արդյունքները և տարին ավարտել ավելի բարձր ցուցանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել