Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը վնասակար և ոչ խելամիտ է որակել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հայտարարությունը, որն առնչվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։

Ավելի վաղ Կամենոսը սուր էր արձագանքել 1923 թվականին Թուրքիայի ժամանակակից սահմանները հաստատած Լոզանի համաձայնագրի վերաբերյալ Էրդողանի քննադատական հայտարարությանը։

Նա հայտարարել էր, որ եթե Էրդողանը ցանկանում է չեղյալ հայտարարել Լոզաբւ պայմանագիրը, ապա իրենք կվերադառնան Սևրի պայմանագրին։

Նա Սիրիայի հարցում Անկարայի հայտարարությունները որակեց որպես «հիմարություն», որոնք հանգեցրին նրան, որ Էրդողանը ծնկաչոք ներողություն խնդրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։

Թուրքիայի ԱԳՆ-ը Կամենոսին կոչ է արել զերծ մնալ նման հայտարարություններից, որոնք վնաս են պատճառում այն ջանքերին, որոնց իրենք գործադրում են երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել