Մեր նախնիները մասուրը օգտագործել են լյարդի և ստամոքսի բուժման համար: Այդ բույսը կարող է ներծծել ուռուցքը և նվազեցնել գլխացավը:

Գիտնականները ոչ շատ վաղուց սկսել են մասուրից պատրաստել խոլոսաս պատրաստուկը, որն օգտագործում են խոլեցիստիտի և հեպատիտի, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար: Մասուրը կարգավորում է արյան ճնշումը: Գիտնականների կատարած հետազոտությունը հետևյալն է:

Ավելորդ քաշով կամավորները 6 շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են մանրացված մասուրից պատրաստված 40 գր ըմպելիք:

Նրանց արյան ճնշումը, քաշը, ինսուլինի նկատմամբ զգայունությունը և արյան բաղադրությունը վերահսկել է:

Ավելի ուշ պարզվել է, որ բոլորի ճնշումը նվազել է 3,4%-ով, խոլեստերինը`5-6%-ով, սրտի հիվանդությունների ռիսկը`17%-ով:

Մասուրի այդ հրաշագործ հատկությունները նրա մեջ պարունակող C վիտամինի մեծ քանակության շնորհիվ է, որն ունի հակաբորբոքայի ազդեցություն:

Մասուրի չորացրած պտուղներում վիտամին C-ի պարունակությունը 50 անգամ ավելի է, քան կիտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել