Tert.am-ը գրում է.

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Կոտայքի մարզից ռեյտինգայինով առաջադրվելու է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի տղան, ով «Մետրոպոլ» հյուրանոցի սեփականատերն է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի փեսան:Ինքը՝ Անդրանիկ Մանուկյանը չի հերքել, որ իր տղան առաջադրվելու մտադրություն ունի:

Այս առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց Անդրանիկ Մանուկյանին:

-Պարո՛ն Մանուկյան, հաշվի առնելով Ձեր տղայի բարեկամական կապերը ԲՀԿ հիմնադրի հետ՝ հնարավո՞ր է, որ նա ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով մասնակցի խորհրդարանական ընտրություններին, թե՞ այնուամենայնիվ  ՀՀԿ-ի ցուցակ է մտնելու:

-Բայց ցուցակները կազմվե՞լ են արդեն: Հարցրեք իմ տղային: Երբ որ իմ տղան կորոշի, որ պատգամավոր է դառնում, պատգամավորության թեկնածու կդառնա, էդ ժամանակ կիմանաք՝ ինքը որ ցուցակով է: Ի՞նչ է նշանակում՝ որ քաղաքական ուժի հետ: Իմ տղան հասուն մարդ է: Փեսա-աներ հարաբերությունը որևէ կապ չունի քաղաքական հարցերի հետ: Երբ որ իմ տղան կերևա որևէ ցուցակում, կիմանաք:Երբ որ կորոշվի էդ հարցը,  կիմանաք, և նա հասուն մարդ է, ինքը որոշում է իր անելիքը: Իմ ընտանիքը մյուսների պես չի, ինչպես որ գրում են, թե՝ պապայի օգնությամբ գնում է, պատգամավոր է դառնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել