Ականջի ցավը շատ տարածված խնդիր է, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սկսած սառեցնելուց մինչև ականջի մեջ ջուր լցվելը: Հաճախ այսպիսի բան լինում է երեխաների մոտ: Շատ կարևոր է այսպիսի դեպքերում շուտ արձագանքել և սկսել բուժումը, որպեսզի բարդություններ չառաջանան:

Բացի դեղամիջոցներ ընդունելուց՝ կարելի է նաև այլ միջոցներ փորձել, որոնք կարագացնեն ապաքինման գործընթացը:

Հնարավոր է՝ ինչ-որ մեկի համար այն նորություն չէ, բայց մենք հույս ունենք, որ շատերը կգնահատեն և կօգտվեն այս մեթոդից:

Ինչպես տաքացնել ականջն աղի օգնությամբ

Ձեզ հարկավոր է

½ բաժակ խոշոր ծովային կամ կերակրի աղ

Բամբակյա կիսագուլպա

Օգտագործման եղանակը

1. Լցրեք աղը կիսագուլպայի մեջ: Կարելի է օգտագործել երկու կիսագուլպա՝ մեկը լցնել աղով, հետո դնել երկրորդի մեջ:

2. Հետո պինդ կապեք կիսագուլպան, լավ կլինի երկու կապով:

3. Դրեք կիսագուլպան թավայի մեջ և ամեն կողմից տաքացրեք այն երեքական րոպեով, մարմանդ կրակի վրա: Կիսագուլպան պետք է 100% բամբակ լինի:

4. Վերցրեք կիսագուլպան և ստուգեք՝ արդյոք այն շատ տաք չէ: Օպտիմալ ջերմաստիճանը 60-ն է:

5. Տաքացումն արվում է օրը երկու անգամ: Դրեք աղով կիսագուլպան ականջին: Ցավը միանգամից անցնում է:

Առանց բժշկի հետ խորհրդակցելու չի կարելի ականջը տաքացնել:

Այս հրաշալի միջոցը լավ օգնում է ականջի ցավն անցկացնելու, և գլխավորը՝ կարելի է անել տան պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել