Картинки по запросу Երթուղային տրանսպորտՀայաստանի երթուղային տրանսպորտի համակարգի բարեփոխումը և տրանսպորտային երթուղիների գործարկման հասանելիության ընդլայնումը Հանրապետության տարածքով տրանսպորտի ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն է: Բազմաթիվ համայնքներում երթուղային տրանսպորտի ուղևորափոխադրումների մակարդակը դեռևս չի բավարարում բնակիչներին:

Առանձին համայնքներում չեն իրականացվում երթուղայինով ուղևորափոխադրումներ, իսկ այդ համայնքների բնակիչները ժամանակ առ ժամանակ բարձրացնում են տրանսպորտային երթուղիներում իրենց ընդգրկվածության հարցը:

Ի վերջո խնդրին լուծում տալու հարցը դարձավ համապատասխան մարմնի մտահոգության առարկան: Տրանսպորտի ոլորտի խնդիրների հարցով ստեղծված աշխատանքային խումբը հանդես եկավ համապատասխան առաջարկություններով, որոնք վերաբերում են ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրում ապահովելու խնդրին։

Առաջարկները ներկայացնելիս իրավասու մարմնի կողմից գնահատվել են երթուղիների գործարկման ճանապարհին առկա խոչընդոտները, հնարավորությունները և ամբողջական լուծումներ առաջարկվել հիմնականում ուղևորահոսքի պակասով պայմանավորված ոչ եկամտաբեր երթուղիները ուղևորներին վերստին ծառայեցնելու ուղղությամբ: Արդյունքում կազմվել է համայնքները երթուղային ցանցի մեջ ներառելու ծրագիրը, որը արդեն իսկ պատրաստ է և ներկայացվել է կառավարության քննարկմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել