բացել լրահոսը
02.12.2016  15:45

Հայկական շոու-բիզնեսում նոր սկանդալ է հասունանում. «Կարոտ» երգի համար պատերազմին միացել է նաև Շուշան Պետրոսյանը

ShowBiss

Օրերս Հանրայինի 60 ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին երգչուհի Շուշան Պետրոսյանը կատարեց հանրահայտ «Կարոտ» երգը: Է հա,  ի՞նչ կա որ,  գեղեցիկ երգ է, և այն կարող է կատարել ցանկացած արտիստ: Սակայն այստեղ մի մանրուք կա: Բանն այն է, որ այս երգի հանդեպ հիվանդագին սեփականատիրական իրավունքներ է իրեն վերապահում երգչուհի Աննա Խաչատրյանը, ով ժամանակին այս երգը կատարելու համար Անի Քրիստիի դեմ գրեթե 3-րդ համաշխարհային պատերազմ էր հայտարարել:

Անի Քրիստի-Աննա Խաչատրյան հարաբերությունները խափանվեցին հենց «Կարոտ» երգի պատճառով, և երգչուհիները 15 տարի անց անգամ չեն շփվում: Ըստ Աննա Խաչատրյանի՝ ինքն արդեն երգը ձայնագրել էր, պատրաստվում էր տեսահոլովակ նկարահանել, սակայն Անի Քրիստին իրենից առաջ անցավ: Բանը հասել էր նրան, որ երգչուհիները  լրատվամիջոցներով էին լեզվակռիվների մեջ մտել, ու այդպես էլ մինչև վերջ ո՛չ  մեկը, ո՛չ է մյուսը չկարողացան միանձնյա տիրել երգին ու մինչև օրս էլ երկու երգչուհիներն էլ այն կատարում են իրենց համերգների ժամանակ: Սա երգի սկանդալային պատմությունը, իսկ հիմա անդրադառնամ բուն թեմային. երբ  տեսա, որ Շուշան Պետրոսյանը կատարում է «Կարոտը», միանգամից մտածեցի՝ տեսնես ո՞նց ա Աննան))) Եվ ահա, խնդրեմ, Շուշան Պետրոսյանի ելույթից ուղիղ 1 օր հետո նյուզֆիդիս մեջ հայտնվում է հերթական գովազդը, որը առաջարկում է լայքել Աննա Խաչատրյաի էջը, և ի՞նչ եմ ես տեսնում…

Աննա Խաչատրյանը իր ՖԲ էջում տեղադրել է երգի տեսահոլովակը, մակագրել այնպես, որ բոլորը հասկանան, որ ինքն այդ երգը երգել է դեռևս հեռավոր 2000-ականներին, իսկ հետո վճարել է դրա համար Ֆեյսբուքին, որպեսզի այս ինֆոն սոցցանցում գովազդի տեսքով տարածվի... Սա արդեն լուրջ պաթալոգիա է, համաձայն չե՞ք: Մի ամբողջ կյանք կռիվ տալ մի երգի համար, բա դու մեղք չե՞ս, Աննա ջան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 12402 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝