Tert.am-ը գրում է.

Հայաստանի բնակչության 50%-ից ավելին կանայք են, մինչդեռ, օրինակ, խորհրդարանում կանանց ներգրավվածությունը 10% է, երբ պետք է լինի առնվազն 20%. այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը՝ կանանց բռնությունների դեմ հայտարարված պայքարի 16-օրյակի շրջանակներում:  

Դեսպանը նշեց, թե հետաքրքիր է՝ հաջորդ խորհրդարանն ինչպեսի տեսք կունենա և օրինակ բերեց Միացյալ Թագավորությանը, որտեղ պետության ղեկին կին է՝ թագուհին, վարչապետը ևս կին է ՝ Թերեզա Մեյը, բայց իրենք դեռևս կարծում են, որ կրկին բավարար աշխատանք չեն տանում այդ ուղղությամբ:

Դեսպանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի պառլամենտում կանայք  30% են կազմում, բիզնեսում՝ 25% -ն են կանայք: «Բայց այդքանով հանդերձ չենք համարում, որ բավարար է, և այդ ուղղությամբ ռազմավարություն է իրականացվում, որ ավելի հավասար հնարավորություն ապահովվի»,-ասաց նա:

Դեսպանը շեշտեց, թե կանանց մասնակցությունն ավելի լայն ձևով է նպաստում ժողովրդավարության հաստատմանը, քանի որ քաղաքականության մեջ ավելի լավ որոշումներ են կայացվու՝ՙ հաշվի առնելով կանանց կարծիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել