Tert.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր և մեկ ֆիլմի ու մի քանի դեռ չնկարահանված ֆիլմերի պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նպատակահարմար չի գտնում հրապարակել քաղաքական կուսակցությունների վարկանիշերների վերաբերյալ իր սոցհարցումները:

«Չհրապարակեմ, որպեսզի մեր կոլեգաներին`քաղաքական կուսակցություններին, որևիցե ձևի չնեղացնեմ. նաև չենք ուզենա, որ որևիցե մեկը կասկածի տակ առնի մեր կատարած, իրոք, մաքուր և ճշգրիտ աշխատանքը, որովհետև, եթե որևէ մարդու կամ կուսակցության մասին մենք թվեր հրապարակենք, բնական է`իրենք չեն ընդունելու»,- Tert.am -ի հետ զրույցում նման պատճառ նշեց Հակոբ Հակոբյանը:

Նախկին պատգամավորը միայն համաձայնեց ներկայացնել ապագա ընտրողների վարքագծին ու մտայնությանը վերաբերող որոշ տվյալներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել