Tert.am-ը գրում է.

Չեխիան քննարկում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեռևս հունիսին Հայաստան այցի ժամանակ դիմելով իր երկրի խորհրդարանին և կառավարությանը կոչ էր արել ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այս առումով հետաքրքրվեցինք՝ դրական տեղաշարժ կա՞:

Պետր Միկիսկան պատասխանեց, որ հարցը քննարկվել է բավական էմոցիոնալ մակարդակում, նախագահն առաջարկ արել է, խորհրդարանի խմբակցությունները ներքին կարգով հարցը քննարկել են, բայց հրապարակային քննարկման հարցը դեռևս չի դրվել:

«Մեր նախագահը հանդիպել է նաև Չեխիայի վարչապետի, ԱԳ նախարարի հետ, նրանց էլ առաջարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել, ինչը ևս դեռևս հրապարակային չէ: Գործընթացը գնում է, թե երբ հրապարակային քննարկում կլինի՝ դժվար է ասել, ամեն դեպքում հարցը օրակարգում է»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել