Related imageՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած, այսպես կոչված, «յոթ խորհուրդը» երիտհանրապետականների և իրենց կայացած քաղաքական գործիչներ համարող կուսակցականների համար հատկապես սոցցանցային տիրույթում տևական ժամանակ գրառումների տեսքով ստորաքարշությամբ զբաղվելու և քծնանքով իրենց կարիերայի ճանապարհը հարթելու պարարտ հող ստեղծեցին։ Եթե նույնիսկ այդ յոթ խորհուրդները մարդկության պատմության ընթացքում երբևէ հնչած ամենաիմաստուն մտքերը լինեին, այն ձևը, որով երիտհանրապետականները և, օրինակ, Արմեն Աշոտյանը մատուցում կամ մեկնաբանում են այն, լավագույն դեպքում ծաղրի է ենթարկվում, իսկ վատագույն դեպքում մեծացնում հասարակության նողկանքն ու ատելությունը այս իշխանությունների նկատմամբ։
Ի դեպ՝ Աշոտյանի մասին։ Այս մարդն իրեն դրել է Մովսեսի տեղը, որը թափառական հրեա ժողովրդին Սինա լեռան գագաթից բերում է Աստծո 10 պատվիրանները։ Պարոն Աշոտյանին մեկը թող իջեցնի երկնքից, և որքան էլ սթրեսային լինի նրա համար համակերպվելը այն մտքի հետ, որ ՀՀԿ համագումարը, ինչպես նաև այստեղ հնչած ելույթները որևէ կերպ պատմական չէին, նրան պետք է ասել ճշմարտությունը, որ այս համագումարն ու սրան մասնակցած մարդիկ աստվածաշնչյան կամ առասպելական կերպարներ չեն, իսկ երիտհանրապետականներն էլ Քրիստոսի առաքյալները չեն, որոնք գրի են առնում կամ մեկնաբանում «իրենց տիրոջ» խոսքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել