Картинки по запросу кричащий мужՑավոք սրտի, կանացից շատերին ծանոթ է այն իրավիճակը, երբ ամուսինը բարձրացնում է ձայնը՝ ագրեսիվության դրսևորմամբ, իսկ երբեմն նույնիսկ խելագարի նման ճչում:

Իհարկե, դա կարող է վատ բնավորության և հարաբերություններում խնդիրների առկայության հետևանք լինել: Բայց երբեմն դա հիվանդության ազդանշան է: Նման դեպքերում «դու պետք է բուժվես» արտահայտությունը բառացի իմաստ ունի:

Թեստ №1.  Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը

Դրսևորված ագրեսիան կարող է շաքարախտի ախտանշան հանդիսանալ: Շաքարախտի դեպքում օրգաններն ու հյուսվածքները բավարար քանակությամբ գլյուկոզա չեն ստանում, նույնիսկ այն դեպքում, երբ դրա մակարդակը արյան մեջ կարող է բարձր լինել:
Ընդ որում՝ ուղեղը ևս գլյուկոզա չի ստանում, իսկ այն համարվում է ուղեղի հիմնական էներգիայի աղբյուրը: Իսկ երբ մարդու ուղեղը քաղցած է, ապա մեծանում է օրգանիզմում սթրեսի հորմոնների մակարդակը, որն էլ ագրեսիայի դրսևորման պատճառ է դառնում:

Այդ իսկ պատճարով առաջին հերթին պետք է ստուգվի շաքարի մակարդակը:

Իսկ եթե նրա մոտ արդեն ախտորոշված է շաքարախտ հիվանդությունը, ապա ագրեսիայի դրսևորումը կարող է լինել շաքարի մակարդակն իջեցնող դեղերի սխալ չափաբաժինը: Նման դեպքում հարկավոր է բժշկի հետ քննարկել դեղերի չափաբաժնի փոփոխության հարցը:

Թեստ №2. Մետանեֆրինի մակարդակը մեզի մեջ

Ագրեսիան կարող է վերերիկամային ուռուցքի ախտանիշ լինել: Այս ուռուցքը մեծացնում է հզոր սթրես-հորմոններ հանդիսացող ադրենալինի և նորադրենալինի քանակը:
Նրանք ձգում են սիմպաթիկ նյարդային համակարգը, որն օրգանիզմում խուճապային ռեժիմ է առաջացնում:
Այս հորմոնների ավելցուկի դեպքում մարդը դառնում է շատ ագրեսիվ, ընդհուպ մինչև փսիխոզ:

Ահա թե ինչու երկրորդ թեստը, որն անհրաժեշտ է բղավող ամուսնուն, մեզի անալիզն է:

Եթե թեստի արդյունքները դրական են, ապա ուռուցքը հեռացվում է վիրահատական ճանապարհով:

Թեստ №3. Պարանոցի անոթների ուլտրաձայնային  հետազոտություն

Ագրեսիան կարող է նաև քնային զարկերակների նեղացման ախտանիշ լինել:
Արյունը և սնուցող նյութերը ուղեղ հասցնող խոշոր մայրուղիները քնային երկու զարկերակներն են:
Երբ այս անոթներում ձևավորվում են աթերոսկլերոտիկ վահանիկներ և նեղացնում են բացվածքը, ապա ուղեղը չի սնվում և քաղցում է: Սա ինքնին կարող է հանգեցնել ագրեսիայի: Աթերոսկլերոտիկ վահանիկները բառացիորեն կրակում են փոքր թրոմբներին և խցանում են գլխուղեղի զարկերակը: Այն կարող է առաջացնել անոթային դեմենցիա, որի ախտանիշներից է ագրեսիվ վարքագիծը:

Հետևաբար երրորդ թեստը պարանոցի անոթների ուլտրաձայնային հետազոտությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել