Image result for կուսակցությունԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Նախկին գրառումներումս անդրադարձել էի այս հերթական վատ օրենսդրական նախագծին, և խոսել դրա հետևանքների մասին. գրեթե հարյուր կուսակցություն ունեցող 2 միլիոն բնակչությամբ երկրում այս օրենքով էլ ավելի հեշտ են կուսակցություն ստեղծելու, օրինակ՝ կուսակցություն ստեղծելու համար դարձյալ շեշտադրում է արվում գլխաքանակին, և այդ գլխաքանակի շեմը նվազեցվում է, և մի ավտոբուս «հետևորդ» ունեցողը կարող է բացել կուսակցություն։
Օրենքը նախկինի պես ընդհանրապես չի պարտադրում կուսակցություններին ունենալ քաղաքական մշակույթի և պրոֆեսիոնալ կուսակցական գործունեությանը հարիր կարևոր մի շարք առանձնահատկություններ, չափանիշներ։
Գալիք ընտրությունների շեմին սա քաղաքական դաշտը և մեր հասարակական ընկալումներում կուսակցությունը ապականելու, նսեմացնելու հերթական քայլն է, կստեղծվեն այս ընթացքում բազմաթիվ կուսակցություններ, որոնք ինչ-որ բան պոկելու համար ընտրություններին կմտնեն բազմաթիվ կեղտոտ գործարքների մեջ՝ իր պատվիրատուներին օգնելով հասնել իրենց նպատակներին։
Մի խոսքով՝ կուսակցական ինստիտուտի այս տնազով և միջավայրով նորմալ ընտրություններ ակնկալելը իրատեսական չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել