Ամերիկյան մեկ դոլարանոց թղթադրամը երկար տարիներ միստիկ գաղտնիք էր և անհավանական բացատրությունների աղբյուր, քանի որ պարունակում է բազմազան նշաններ:

Ի՞նչ են սրանք նշանակում:

Ինչու՞ է վերևի հատվածում փայլող աչք պատկերված, և այդ ի՞նչ արարած է թաքնվում մեկ թվի հետևում:

1. Արարած

Առանց մեծացնող ապակու այս նշանը դժվար է տեսնելը: Աջ կողնում կարող եք մեկ թվից ձախ տեսնել փոքրիկ արարածի: Իր առաջացման մասին տարբեր հանելուկներ կան. ոմանք կարծում են, որ արծիվ է պատկերված, ոմանք, որ դա խարդախություններից խուսափելու համար է: Կա նաև երրորդ թեորիան, ըստ որի՝ այս նշանը գանգի պատկեր է:

Եթե մեկ դոլլար ունեք, կարո՞ղ եք նայել պատկերին:

2. Տառ

Այստեղ պետք չի գա մեծացնող հայելի: Շատերը գիտեն, թե ինչ է նշանակում Վաշինգթոնի պատկերից ձախ գտնվող G տառը, դրա գոյությանը տրամաբանական բացատրություն կա: Այս տառը Ֆեդերալ պահեստի բանկի նշանն է, որը պատասխանատու է տպագրությունների համար: Այս դեպքում G տառը Չիկագո է նշանակում: Ամերիկյան թղթադրամերի վրա նաև լինում են А – Բոստոն, В – Նյու Յորք, С – Ֆիլադելֆիա, D – Քլիվդենթ, Е-Ռիչմոնդ և այլ տառերը:

Այսպիսով՝ ոչ մի գաղտնիք չկա այս տառերի մեջ:

3. Արծիվ

Հակառակ կողմում պատկերված է արծիվը, ով սեղմում է տասներեք պտուղներով ձիթենու ճյուղը և տասներեք սլաքները: Ինչու՞ հենց տասներեք: Ի՞նչ է դա նշանակում: Ոմանք ենթադրում են, որ այս պատկերը սատանիստական իմաստ ունի: Բայց գիտնականները ենթադրում են, որ միակ ճիշտ բացատրությունը տասներեք սկզբնական գաղութներն են:

4. Աչք

Աչքը հանելուկ է դարձել իր հայտնվելուց ի վեր: Թվում է, թե այն օդում է փայլփլում: Ի՞նչ կարող է սա նշանակել: Վեճերը այս հարցի շուրջ ներառում են այն կարծիքը, որ դա Աստվածն է, ով հետևում է Ամերիկային և կասկածանքը, որ դա հենց այն ամենատես աչքն է, որը հիշատակվում է մասոնների կողմից:

5. Հռոմեական թվեր

Ուշադիր նայելով բուրգին՝ կտեսնեք հետևյալ տառերը՝ MDCCLXXVI: Այս տառերի մեջ գաղտնիք չկա, սրանք տառեր չեն, այլ հռոմեական թվեր են, որոնք նշանակում են 1776 թվական: Սա Ամերիկայի անկախության թվականն է:

6. Խաչ

Եթե հակառակ կողմից նայեք թղթադրամին, կտեսնեք խաչ, որը ալրաղացի թևերի է նման: Շատերը կարծում են, որ այս նշանը Մալթական խաչի ոճով է պատկերված: 1798 թվականին Մալթան գրավվել էր Նապոլեոնի կողմից, իսկ մալթացի զինվորներն էլ տեղափոխվել էին Ամերիկա:

7. Հնդկական աստված

Այստեղ Ձեզ կրկին պետք կգա մեծացնող ապակի։ Մեկ թվից աջ, ձախ կողմում գլուխ կտեսնեք: Շատ մարդիկ ենթադրում են, որ դա հնդկական աստված Շիվայի պատկերն է: Չնայած բոլոր թեորիաներին և կասկածներին՝ մեկ դոլարանոց թղթադրամը դեռևս մեծ գաղտնիք է մնում: Իսկ Դուք կարողացա՞ք գտնել այս գաղտնի նշանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել