Երգչուհի Սոնան վերջերս համագործացել է  կոմպոզիտոր Կոնստանտին Գուբինի հետ, որի արդյունքում ծնվել է «Самые родные люди» երգը: BlogNews-ի հետ զրույցում Սոնան և Կոնստանտինը խոսել են համագործակցության մանրամասների մասին:

«Շնորհակալ եմ այս երգի ու երաժշտության համար, որը կարողացավ իմ մեջ բացահայտել մի նոր դեմք: Այս երգը ներքուստ հուզել է ինձ: Երգի խոսքերը լիարժեք բացահայտում է իմ վերաբերմունքը: Սա խոստովանություն է, որ չնայած հեռավորությանը, մտերիմ մարդիկ միշտ մնում են հարազատ»,- ասաց երգչուհին:

Կոմպոզիտորն էլ նշեց, որ երգը վաղուց փնտրում էր իր հասցեատիրոջը: «Շատ ուրախ եմ, որ «ուժեղ» երգը գտավ «ուժեղ» երգչուհուն: Ամեն ինչ համահունչ է: Երբ առաջին անգամ լսեցի երգը Սոնայի կատարմամբ, հուզվեցի և փշաքաղվեցի»,- ասաց կոմպոզիտորը և հավելեց, որ պարզապես հիացած է Սոնայի ձայնով:

Նրա խոսքով՝ Սոնան իսկական ադամանդ է, որն արդեն իսկ հղկված է ու շատ թանկ: ««Самые родные люди» երգի օգնությամբ մենք հանրությանը հնարավորինս մոտենում ենք այդ հարստությանը: Ցանկանում եմ, որ իր երկրպագուների շարքերը միշտ համալրվեն: Շատ ուրախ եմ, որ իր պատմության մեջ ես էլ կամ»,- նշեց Կոնստանտինը: Նա շեշտեց, որ արտիստը պետք է բեմում և կյանքում լինի ազնիվ և անկեղծ, մի բան, որ Սոնան ունի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել