Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահարուստ պատանիների ցուցակը, ովքեր մի փոքր ավելի շատ բախտավոր են ու չափազանց տաղանդավոր: Ներկայումս շատ հետաքրքիր կյանք են վարում: Նրանք միլիոնավոր դոլարներ են վաստակել քրտնաջան աշխատանքի շնորհիվ, բայց մեծ մասամբ նրանց վճարում են, որպեսզի նրանք զվարճանան` ի տարբերություն այն պատանիների, ովքեր փորձում են ավարտել դպրոցը, որպեսզի հետո փորձեն արժանապատիվ աշխատանք գտնել:

10. Էլլե Ֆաննինգ

Մեր ցուցակի առաջին հորիզոնականում` ցուցակի 10-րդ տեղը, զբաղեցնում է Էլլե Ֆաննինգը, ով Դակոտա Ֆաննինգի կրտսեր քույրն է: Նա 13 տարեկան է և արդեն վաստակել է 1.5 միլիոն դոլար իր կատարած դերի համար: Նրա կարիերան սկսվել է 3 տարեկան հասակում, բայց նա այնքան էլ հայտնի չէր մինչև անցած տարի: Նրա կարողությունը կազմում է 2 միլիոն դոլար:

9. Վիլոու Սմիթ

Մեր ցուցակի 9-րդ տեղը տրվում է Վիլոու Սմիթին: Նա ընդամենը 7 տարեկան է, բայց արդեն բավականին գումար է վաստակել իր երգելու տաղանդի շնորհիվ: Նրա ընդհանուր կարողությունը գնահատվում է 4 միլիոն դոլարից ավելի:

8. Սելենա Գոմես

8-րդ հորիզոնականում է հայտնի Սելենա Գոմեսը, ով ներկայումս Ջաստին Բիբերի ընկերուհին է, բայց որը շատ ավելի սիրված աստղ է: Իր կարիերան սկսել է սերիալում խաղալով, որում նաև երգում էր: Յուրաքանչյուր սերիա նրան 30.000 դոլար էր բերում: Ներկայումս նրա ընդհանուր կարողությունը մոտ 5.5 միլիոն դոլար է:

7. Ջեդան Սմիթ

7-րդ հորիզոնականում Ջեդան Սմիթն է, ով Վիկ Սմիթի և Ջադա Փինքեթ Սմիթի որդին է: 13-ամյա աստղը, ով Վիլոու Սմիթի ավագ եղբայրն է, ստացել է 5 միլիոն դոլար իր առաջնային դերի համար «Կարատեիստ տղան» ֆիլմում` լեգենդար Ջեկի Չանի կողքին: Բացի դրանից՝ խաղացել է այլ ֆիլմերում և երգել Ջաստին Բիբերի հետ:  

6. Էնգս, Թ, Ջոնս

Մի բավականին ձանձրալի կերպար զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նա հայտնի դարձավ 6 տարեկան հասակում` խաղալով հեռուստատեսային շոուում: Նա ներկայումս 17 տարեկան է, իսկ նրա կարողությունն արդեն 15 միլիոն դոլար է: Տեխասից եկած դերասանը վաստակում էր 300.000 դոլար ամեն սերիայի համար: Արժանացել է բազմաթիվ պարգևների:

5. Դակոտա Ֆաննինգ

5-րդ հորիզոնականում Դակոտա Ֆաննինգն է` Էլլե Ֆաննինգի քույրը: Վաստակել է 5 միլիոն դոլար` նկարահանվելով «Մթնշաղ» ֆիլմում: Ներկայումս 18 տարեկան է: Գեղեցիկ շիկահերը նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Ամենակարևոր ֆիլմը, որ պետք է նշել, ամերիկյան ողբերգությունն է` «Ես Սեմն եմ»: Նրա կարողությունը կազմում է մոտ 16 միլիոն դոլար:

4. Նիք Ջոնաս

4-րդ հորիզոնականում Նիք Ջոնասն է, ում կարողությունը 18 միլիոն դոլար է: Ներկայումս 19 տարեկան պատանի երգչի տաղանդը հայտնաբերել են 6 տարեկան հասակում վարսավիրանոցում:

3. Թեյլոր Լոթներ

3-րդ հորիզոնականում «Մթնշաղ» ֆիլմի գերաստղ Թեյլոր Լոթներն է: Այս տղան ընդամենը 20 տարեկան է, բայց արտաքին տեսքն ընդհանրապես չի համապատասխանում նրա տարիքի հետ: Նրա կարողությունը 40 միլիոն դոլար է: Վաստակել է 12.5 միլիոն դոլար` խաղալով Ջեյքոբ Բլեքի դերը «Մթնշաղ» ֆիլմում: Նրա աշխատավարձը բավականին բարձր է: Վաստակել է 1 միլիոն դոլար խաղալով «Մթնշաղ» ֆիլմի առաջին մասում (2008), 4 միլիոն` «Լիալուսին» ֆիլմում (2009), 7.5 միլիոն դոլար` նկարահանվելով «Խավարում» ֆիլմում, ինչպես նաև ֆիլմի շահույթից 2.5 տոկոս ստացել է 2010 թվականին: Մեկ այլ ֆիլմի շնորհիվ նա վերջերս վաստակեց 7.5 միլիոն դոլար: Սկսել է նկարահանվել 11 տարեկան հասակում, երբ ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես:  

2. Մայլի Սայրս

2-րդ հորիզոնականը զբաղեցնում է այս գեղեցկուհին, ով մարմնավորում էր Հաննա Մոնտանային: Նրա ընդհանուր կարողությունը 100 միլիոն դոլար է` մի փոքր քիչ, քան Ջաստինինը: Թվում է, թե նա հոգնել է սովորական դեռահաս լինելուց և սկսել է բազմաթիվ հասուն ծրագրեր, նոր ֆիլմեր և փորձում է իրեն նոր երաժշտական ոճերում: Կարիերան սկսել է 8 տարեկան հասակում:

1. Ջաստին Բիբեր

Առաջին հորիզոնականում դեռահաս աղջիկների սիրելին է` Ջաստին Բիբերը: Ամենակարևոր դեմքերից մեկն է ժամանակակից փոփի ասպարեզում: Արդեն մեծ գումարներ է վաստակել հայտնիության ու ձայնի շնորհիվ: Նրա անձնական կարողությունը կազմում է 110 միլիոն դոլար: Հետաքրքիր է այն փաստը, որ միայն 55 միլիոն դոլար վաստակել է 2011 մայիսից մինչև 2012 մայիս ընկած ժամանակահատվածում: Իսկական աստղ է համարվում երիտասարդ աղջիկների շրջանում:

Կարող ենք փաստել, որ այս տղաներն ու աղջիկներն արդեն իսկ ապահովագրել են իրենց կյանքը, բայց վստահ կարող եք լինել, որ շուտով կլսենք նրանց մասին: Սա նրանց համար դեռ պարզապես սկիզբ է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել