Երեկ Մեցցո ակումբում կայացավ Արամ Mp3-ի, Գարիկ Պապոյանի և թառահար Միքայել Ոսկանյանի համատեղ համերգը: Տղաներին ձայնակցում էր «Ջեզզլ» խումբը: Համերգին ներկա էին նաև հայտնի հյուրեր՝ Դիանա Շատվերյանը, Էրիկ Անթառանյանը՝ կնոջ հետ, երգչուհի Նառան, դերասանուհի Իրինա Դանիելյանը: BlogNews.am-ը ներկա էր համերգին և ֆիքսել է երեկոյի լավագույն պահերը:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք, մեր երեկոյի նպատակն է ունենալ լավ տրամադրություն: Այսօր արդեն կասենք հաջողություն աշնանը». այսպես ողջունեց հանդիսատեսին Արամը և խնդրեց համերգի ընթացքում ակտիվ լինել և ձայնակցել:
Արամը կատարեց իր ինչպես հեղինակային երգերը, այնպես էլ հայտնի երգերի քավր տարբերակները իր ոճում:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել