Image result for fidel castroՖիդելի մահն ուղեկցվեց տարատեսակ մեկնաբանություններով, բնականաբար, Կաստրոյի մասին կարծիք հայտնողների 90 տոկոսը Կաստրոյի մասին ոչինչ չգիտի, բայց այ 10 տոկոսի անդրադարձերը հետաքրքիր էին: Բարեբախտաբար, «գործից հասկացող» մարդկանց կարծիքների 90 տոկոսը Ֆիդելի անձի և գործունեության նկատմամբ բացասական էին, իսկ վերոգրյալ 10 տոկոսի դրականը հերթական անգամ ապացուցեց սոցիալիզմ-կոմունիզմ-ֆաշիզմ-նացիզմ-բռնապետություն կապը:
Պատկերացնում եմ, որ էդ «թունդ զարգացած» սոցիալիստները ապրելուց լինեին Ստալինի մահվան ժամանակ. մի լաց ու կոծ, մի «սոցիալական արդարություն», մի գաղափարական սուգ, մի «մարդակեր նեոլիբերալիզմ»: Մի խոսքով՝ շատ լավ ա, որ դուք փոքրամասնություն եք ձեր «սոցիալական արդարությամբ» հանդերձ: Հիմա ներքևի հղումը ձեզ նվեր: Սգացեք Ֆիդելի մահը, կարդացեք Մարքսին, հոգու խորքում երկրպագեք Լենինին, բայց միշտ հիշե՛ք՝ Սառը պատերազմով ավարտվեց ձեր դարաշրջանը:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել