Image result for erdoganԹուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը Ստամբուլում, մասնակցելով Երուսաղեմին նվիրված գիտաժողովին, ելույթ ունենալով, հայտարարել է, որ թուրքական բանակն այս տարվա օգոստոսին «Եփրատի վահան» ռազմական օպերացիան Սիրիայում նախաձեռնել է մեկ նպատակով՝ Սիրիայի օրինական ընտրված նախագահ Բաշար Ասադին տապալելու նպատակով. «Մենք երկար ենք սպասել, սակայն վերջիվերջո ստիպված էին մտնել Սիրիա։ Մենք հավակնություններ չունենք սիրիական հողերի նկատմամբ, նրանք պետք է պատկանեն իրենց տերերին։ Մենք այնտեղ նրա համար ենք, որ վերականգնենք արդարությունը և վերջ տանք բռնակալ Ասադի դաժանություններին, ով երկրում կազմակերպել է պետական ահաբեկչություն»,- մեջբերում է Էրդողանի բարբաջանքը РИА Новости-ն։
Այսինքն՝ Թուրքիան պաշտոնապես բացահայտեց, թե ինչ նպատակով է իր բանակը ներխուժել Սիրիա։ Էրդողանն այս մասին բարձրաձայնում է այն բանից հետո, երբ սիրիական և ռուսաստանյան զինվորականներն այսօր հայտարարեցին, որ Արևելյան Հալեպի 70%-ը ազատագրվել է ահաբեկչական կազմակերպություններից, որոնց հիմնական հովանավորն է հենց նույն Անկարան։
Մինչ այս օրը, թուրքական պաշտոնյաները հայտարարում էին, որ թուրքական բանակի Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ուղղված է երկրի հյուսիսում իրենց դիրքերն ամրապնդած քրդերի դեմ, որոնք, ըստ Էրդողանի, սերտ կապեր ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության հետ։ Սակայն, երբ Ասադի բանակը Հալեպից հուսիս-արևելք ընկած Ալ-Բաբ քաղաքի մոտ հանդիպեց թուրքական բանակին, Էրդողանը ստիպված էր բացահայտել իր իրական նխատակները։ Ու հիմա Թուրքիայի ֆաշիստ առաջնորը բացահայտեց իր գլխավոր նպատակը Սիրիայում՝ Ասադի տապալումը։ Ալ-Բաբը գրավելով՝ թուրքերը պլացդարմ եմ ստեղծում՝ ապագայում Հալեպի վրա գրոհելու համար։
Հետաքրքիր է, թե ինչ է սրան պատասխանելու Մոսկվան, որի ծրագրերը Սիրիայում լիովին հակասում են Էրդողանի նպատակներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել