Image result for ՍոցփաթեթԱռողջապահությունը պետության ամենակարևոր ոլորտներից մեկն է: Վերջին շրջանում տնտեսությունում իրականացվող օպտիմալացման արդյունքում առողջապահության ոլորտում տնտեսվելու է 1,8 միլիարդ դրամ: Խնայողության համար հիմք է ծառայել դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գների վերանայումը:

Ակնկալվում է, որ բուժհաստատություններին առաջարկվող գները զգալիորեն կնվազեցվեն: Աշխատանքներ են տարվում դեպի Հայաստան առողջապահական բրենդային ընկերություններ ներգրավելու ուղղությամբ:

Խնդիր է դրված նաև մարզերի բուժհաստատությունների կառավարումը Երևանի բուժհիմնարկները կառավարող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկելու ուղղությամբ: Վերը նշված գործընթացները կյանքի կոչելը շատ կարևոր է: Սա այն ոլորտն է, որտեղ թափանցիկության ու մրցակցության խթանումը ունի պետական մակարդակի նշանակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել