Похожее изображениеՊետական բարեփոխումների գործընթացը չի կարող շրջանցել կրթական ոլորտը: Այս կոնտեքստում առկա խնդիրներից մեկը վերաբերում է տնօրենների ընտրությանը: Գործադիր մարմնի ղեկավարի հանձարարականով դպրոցական կանոնակարգերում կատարվել են լրացումներ, որոնք ուղղված են տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափմանը:

Ակնկալվում է, որ շուտով լայն թափ կստանան էլեկտրոնային հեռահաղորդակցման դասընթացները, որոնց փորձնական քայլերը արվում են այս օրերին: Դա շատ կարևոր է գյուղում բնակվող երեխաների համար կրթական ծրագրերը էլ ավելի մատչելի դարձնելու համար:

Բարեփոխումների շրջանակներում հանրակրթության համակարգում աշխատանքներ են տարվում բիզնես կրթություն և սոցիալական ձեռնարկատիրություն դասավանդելու ուղղությամբ: Ժամանակակից մարտահրավերներին համապատասխան կրթության ապահովումը կդարձնի հաջորդ սերունդները ավելի մրցունակ և հանրության համար պիտանի, ինչը չի կարող չազդել տնտեսության զարգացման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել