Նրա խենթ աչքերում ես գտա ինձ... Հետո կամաց-կամաց սկսեցի կորցնել..

...
ես դարձա քո անուրջների խաբկանքը...
Ու հիմա ինքս անուրջներ եմ կերտում...
դու իմ կյանքի մեծագույն արժեք...
ու դեռ մի քիչ էլ ավելի...
քեզ չեն սիրում, լոկ այն պատճառով, որ դու ես սիրում


Իմ կարոտների ու երազների...
Իմ արևների ու անձրևների...
Միակ մեղավոր...

Դու քո խոստումների գերին չդարձար...
Դու տապալեցիր ու ոտնահարեցիր ինձ...
Ճզմեցիր...սոսնձեցիր գետնին ու...
Նսեմացա.....

Քո երջանկությունները դարձան իմ դժբախտությունները...
Ես՝ դավաճանվածս, քո աննուղելի սրիկայության նվաստացումները դեռ չմարսած դարձա կրկին սիրահարված... 
Քո հանդեպ տածած սերս վեր դասեցի բոլոր տիպի սրիկայություններիդ դեմ...
Քո սխալների գերությունից դուրս պրծած վազեցի... վազեցի... բայց ընկա... ու ընկնելով կրկին ցավաց....
Այս անգամ սի՜րտս...
Ես ցավացի իմ դժբախտությունների վրա... 
Ու անհնազանդ երջանկացա քո տանջանքով...
Ես աղոթեցի ... խնդրեցի, որ քո տանջանքները շատանան...
Ինձ ոչ ոք չհասկացավ...
Ես աղոթեցի, որ քո սերը շատանա...
Որ քո սե՜րը... 
Դեռ նոր ծնվի... ոչ թե վերանա...
Ես աղոթեցի ու աղոթքներս կարծես չուշացան...
Ու հիասթափված քո սիրահարվածությունից՝ ես ՝ խենթս, վազեցի հեռու...վազեցի...վազեցի...բայց կրկին ընկա...
Ես աղոթեցի... բայց ինձ համար...
Իսկ դու խե՜նթս...վազեցիր... վազեցիր...բայց չընկար...
Իսկ դու խե՜նթս, իսկ դու....
Սիրահարված դարձար ուրիշով... 
Իմ աղոթքների հաշվին ապրելով դու երջանկացար...
Իսկ ես կրկին վազեցի.. քեզնից հեռո՜ւ.. բայց չդիմացա.....
Ես քեզ ատեցի...
Ես քեզ ստորացրի...
Բայց երբե՜ք չկարողացա ազատվել քեզնից...
Դու իմ մեջ կարմիր արյունի նմա՜ն... դու իմ մեջ միշտ ես...

Քո հանդեպ զգացած իմ ատելությունները միշտ սիրով են լցված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել