Tert.am-ը գրում է.

Պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ընթացքում ցուցմունքներ են տվել ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: 

Այս շաբաթ պաշտպանական ճառով հանդես կգան անվտանգության համակարգի նախկին պաշտոնյաներ Ալի Փոյրազը, Թամեր Բյուլենթ Դեմիրելը և Օսման Գյուլբելը, հայտնում է «Ակօսը»:

Նախօրեին կայացած նիստում ցուցմունք տված Ալի Փոյրազն ու Թամեր Բյուլենթ Դեմիրելն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել:

Ալի Փոյրազը նշել է, որ Դինքի սպանության ժամանակ նա նոր էր անցել իր պաշտոնին և դեռ հազիվ էր սկսել ծանոթանալ իր գործի հմտություններին, երբ պատահեց Դինքի դեպքը: Նա հայտնել է, որ Դինքի և «Ակօս»-ի մասին լսել է միայն սպանությունից հետո:

Դեմիրելն, իր հերթին, հերքել է Դինքի սպանության նախապատրաստման մասին վկայող փաստաթղթերի գիտակցաբար թաքցնելու կամ ոչնչացնելու մասին մեղադրանքը և նշել է, որ ինքը դրանք ուղարկել է Տրապիզոնից Ստամբուլ: Նա նաև հավելել է, որ տեղյակ չէ, թե ինչու այդ փաստաթղթերն այդպես էլ տեղ չեն հասել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել