Ճիշտ եք, այլ ելք չտեսնելով՝ հարձակվում է և ընդունակ է ամենաանկանխատեսելի, ծայրահեղ ու վտանգավոր քայլերի: Ու կանի այն, ինչը նախկինում չէր անի, ինչի վախից նրան քշել, մեկուսացրել ու փորձում են նվաստացնել այդ ամենի հեղինակները:
Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումները, մեկուսացումը կարող են հանգեցնել պատերազմի կամ այդ ամենից նրա հավանական տնտեսական վերելքի՝ այլ տնտեսական կապերի, սեփական արտադրության զարգացման շնորհիվ: Մեծ հաշվով, կարծես, այդ երկուսն էլ հիմա ուղղակի կամ անուղղակի ընթանում են՝ պատերազմը Սիրիայում և Ուկրաինայում և Ռուսաստանի կողմից բարեկամների, համախոհների ինտենսիվ փնտրտուքն ու տնտեսության զարգացման ուղղությամբ քայլերը։
Ռուսաստանին անկյուն քշելու, խեղդելու փորձերը հղի են վտանգներով, մինչդեռ Արևմուտքը պետք է փորձեր և պետք է հիմա ամեն ինչ անի ռուսներին Արևմուտքին ինտեգրելու, փոխադարձ տնտեսական, մշակութային և քաղաքական սերտ կապեր հաստատելու, Ռուսաստանում իր տնտեսական ազդեցությունը, լծակները և կապերն ավելի մեծացնելու, սերտացնելու ուղղությամբ: Եվ կարծես արդեն ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում զգում են դա, և քայլեր են կատարվում այդ ուղղությամբ:
Ցավոք, տնտեսական լուրջ, էական կորուստների գնով… Բայց լավ է ուշ, քան երբեք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/922198617910790?notif_t=close_friend_activity¬if_id=1480400073427707
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել