Tert.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։

Այսօր դատարան էր հրավիրվել վկայի կարգավիճակ  ունեցող Սամվել Սերոբյանը, ով այժմ աշխատում է ռազմական ոստիկանությունում:

Դատարանը ճշտեց անձնական տվյալները և նախքան հարցաքննությունը վկայի կարգավիճակ ունեցող Սամվել Սերոբյանը, դատարանին հայտնեց, որ ի վիճակի չէ դատարանի և կողմերի հարցերին պատասխանելու.«Առողջական խնդիրներ ունեմ և ի վիճակի չեմ ձեր հարցերին պատասխանելու: Ստամոքսի խնդիրներ ունեմ»:

Դատական նիստն ընդմիջվեց և դատարան հրավիրվեց շտապօգնության ծառայություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել