Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե մի կողմից այս օրենքը բովանդակությամբ չի կանխորոշում կուսակցության գործընթացները, մյուս կողմից էլ  որոշակի դերակատարություն ունի, թե ինչ պահանջներ են դրվում կուսակցությունների առջև:  

Նախարարը ներկայացրեց նախագծի հիմնական դրույթները, որոնցից մեկը կուսակցության ստեղծման համար պարտադիր համարվող անդամների կարգավորումն է:

Ըստ նախարարի, եթե գործող դրույթով կուսակցության համար պարտադիր է համարվում, որ 200 անձ ունենա և վեց ամսում այդ աճը հասնի 2000-ի, նոր նախագծով առաջարկվում է հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ 100 անդամ, այնուհետ այդ թիվը գրանցման պահին հասնի 1000-ի:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե անդամների թվաքանակի ստուգումը կամ պետության կողմից վերահսկողությունն այդքան էլ ճիշտ չէ: «Իսկ գրանցումը կարող է լինել համագումարից ամենաուշը 6 ամիս անց»,-ասաց նա և նշեց, որ կուսակցության գրանցումից հետո որևէ մեկը չի միջամտի դրա գործունեությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել