Картинки по запросу жареный картофель на сковородеԱռողջ ապրելակերպով ապրելու և պիրկ կեցվածք ունենալու համար շատ մթերքներից ենք հրաժարվում: Արդյո՞ք դա արդարացված է:

Կարտոֆիլը մեր սեղանների ամենատարածված խորտիկն է, սակայն ավելորդ քաշի կամ շաքարախտով տառապելու դեպքում այն դառնում է դելիկատես: Այն պետք է ուտել հազվադեպ, քիչ քանակությամբ և միայն օրվա առաջին կեսին:

Իսկ մյուսները կարող են չանհանգստանալ. կարտոֆիլը օգտակար է, պարունակում է վիտամին С, В խմբի վիտամիններ, ֆոլաթթու, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, ցինկ, պղինձ, յոդ և մարգանցովկա:
Մեծ քանակությամբ կալիումի պարունակության շնորհիվ այն պարտադիր է երիկամների, սրտի և ստամոքսի հետ կապված դիետաների դեպքում:

Հում կարտոֆիլի հյութը արդյունավետ բուժում է ստամոքսաաղիքային տրակտը, նվազեցնում է ստամոքսի թթվայնությունը և բուժում է գաստրիտը: Այնպես որ, սննդակարգից այն ամբողջությամբ չի կարելի բացառել:
Եթե ինչ-որ բանից պետք է հրաժարվել, ապա դա ֆրին է: Բարձր կալորիականությունից բացի (180-250 կկալ)՝ այն նաև պարունակում է տրանսճարպեր, որոնք  բարձրացնում են դիաբետի վտանգը, նվազեցնում են տղամարդու սեռական հորմոնների քանակը, բարձրացնում են խոլեստերինի մակարդակը և նույնիսկ մոր կաթի հետ փոխանցվում է նորածնին՝ նվազեցնելով երեխայի իմունիտետը:

Խորհուրդ
Եթե փորձում եք առողջ ապրելակերպով ապրել, ապա ընտրեք վարդագույն կամ մուգ կարտոֆիլը: Այս պալարներում օսլան ավելի քիչ է, քան բաց կեղևով կարտոֆիլում, դրանից բացի՝ «գունավոր» կարտոֆիլի ածխաջրերն ավելի դանդաղ են մարսվում, քան սպիտակինը: Սա նշանակում է, որ մուգ կարտոֆիլից գիրանալու հավանականությունն ավելի պակաս է:

Շոկոլադ
Առավել սիրված դելիկատեսներից է շոկոլադը: Սակայն պայքարելով ավելորդ քաշի դեմ՝ մենք հաճախ ստիպված ենք լինում հրաժարվել դրանից: Հուրախություն բոլոր քաղցրասերերի. շոկոլադ կարելի է ուտել, բայց միայն ճիշտ շոկոլադ: Նման շոկոլադ ընտրելու համար, պետք է իմանալ գլիկեմիկ ինդեքսի մասին:

Դա պարենային ապրանքների դասակարգումն է, որը հիմնված է տվյալ արտադրանքի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակին՝ համեմատելով վերահսկիչ արտադրանքի հետ, օրինակ՝ գլյուկոզայի: Որքան մթերքների գլիկեմիկ ինդեքսը ցածր է, այնքան հավանականությունը մեծ է, որ օրգանիզմը կարող է օգտագործել իր սեփական ճարպի պաշարները:
Կաթնային շոկոլադի ինդեքսը 80 է, ընդ որում՝ 100 գ-ը  պարունակում է 600 կկալ:
Իսկ մուգ շոկոլադի ինդեքսը 30 է, և նույն կալորիականությունն ունի:
Ներթափանցելով օրգանիզմ՝ այն 3-4 ժամում մարսվում է՝ աստիճանաբար արյան մեջ բարձրացնելով շաքարի աճը և այդ ժամանակահատվածում վերացնում է սովի զգացումը: Իսկ կաթնայինը մարսվում է շատ արագ՝ մոտ 30-40 րոպեում:

Խորհուրդ
Նախընտրեք առնվազն 70% կակաոյի պարունակությամբ մուգ շոկոլադ:

Շաքար
«Սպիտակ մահը» դարձել է համատարած: Այն պարունակվում է ոչ միայն քաղցրավենիքի, այլ նաև  դառը խմիչքների, կծու խավարտների, երշիկեղենի, ապխտած մթերքների մեջ և բազմաթիվ այլ ապրանքներում, որտեղ նույնիսկ դժվար է պատկերացնել քաղցրի առկայությունը:

Հենց այդ պատճառով պետք է հիշել, որ շաքարի սպառման չափը օրական 50գր-ից ավել չի կարող լինել: Օրական կես լիտր քաղցր ջուր խմելով՝ կարելի է այդ չափաբաժինը սպառել: Իսկ դրանից ավելին արդեն վնասակար է:

Սակայն շաքարն ամբողջությամբ բացառել կամ սինթետիկ քաղցրացուցիչներ նախընտրել չի կարելի: Ամենօրյա չափաբաժինը պահպանելով՝ ձեր առողջությանը վնաս չեք հասցնի:

Խորհուրդ
Խուսափեք շաքարի փոխարինիչներից: Նրանցից ոչ մեկը չի կարող օգտակար համարվել, իսկ որոշ քաղցրացուցիչներ կարող են նույնիսկ օրգանիզմին վնաս հասցնել: Բոլոր շաքարափոխարինողները ուժեղ լեղին դուրս բերող ազդեցություն ունեն:

Լեղին դուրս եկող ճանապարհների հիվանդության դեպքում նրանք կարող են սրել հիվանդությունը: Միակ բացառությունը սթեվիա խոտաբույսն է, որը բացարձակապես անվնաս բնական շաքարի փոխարինիչ է և կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել