Картинки по запросу kriticheskie dni

Կնոջ գրավչության թշնամին՝ ցելյուլիտը, մեծ հիասթափություն է առաջացնում հատկապես գարնանը, երբ պատրաստվում ես հանգիստն անցկացնել ծովափում: Իսկ հնարավո՞ր է արդյոք պայքարել ցելյուլիտի դեմ:

Ավաղ, լիովին ազատվել հնարավոր չէ: Սակայն կարելի է ընտրել այնպիսի արդյունավետ խնամքի միջոցներ, որոնց արդյունավետությունը կարելի է որոշ ժամանակ անց տեսնել:

Բժիշկ-կոսմետոլոգ Թիյնա Օրասմեյա-Մեդերի խոսքերով՝ ցելյուլիտը ցանկացած առողջ կնոջ ենթամաշկա-ճարպային մանրաթելերի բնական վիճակն է:

Դրա դրսևորումը մեծապես կախված է էստրոգենի մակարդակից (կանացի սեռական հորմոններ), որը փոփոխվում է կնոջ ողջ ցիկլի ընթացքում անընդհատ:

Դաշտանային ցիկլը կարելի է պայմանականորեն բաժանել երեք փուլերի.

- Առաջին. ֆոլիկուլյար, երբ կնոջ օրգանիզմում գերակշռում է էստրադիոլ հորմոնը, իսկ ճարպային բջիջների սինթեզն ու լիպոլոզը գտնվում են հարաբերական հավասարակշռության մեջ:
Այս փուլը տևում է մոտ 12-14 օր:

- Երկրորդ. ձվազատման, որի ընթացքում կուտակվում է լակտոստիմուլյացոն հորմոնը:
Այս փուլը տևում է 3-4 օր:

- Երրորդ. լյուտեինային, երբ օրգանիզմում ակտիվորեն արտադրվում է պրոգեստերոն հորմոնը: Այս փուլը բնութագրվում է օրգանիզմում հեղուկի պահպանման հատկությամբ, ի հայտ է գալիս այտուցվածություն, խանգարվում է ենթամաշկային հյուսվածքի արյան շրջանառությունը, նկատվում է որոշակի փքվածություն:
Այս փուլը տևում է 12-14 օր:

Որքան ցիկլը երկար է տևում, այնքան ցելյուլիտն ընդգծված է արտահայտում:

Առաջին փուլում արդյունավետ են այն գործողությունները, որոնք ուղղված են ակտիվ ճարպաբջիջների  լիպոլիզին և արյան շրջանառությունը ակտիվացնող ծրագրերին:
Այս ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել լիպոլիտիկ  միջոցներ (ճարպերը հալեցնող), որոնք պարունակում են կոֆեին, ջրիմուռներ, L- կարնիտին, տեոֆելին և այլն:

Դաշտանային ցիկլի երկրորդ և երրորդ փուլերը աչքի են ընկնում օրգանիզմում հեղուկի նկատելի լճացմամբ, որի դեպքում լավ է ջրահեռացման պրոցեդուրան: Արդյունավետ են դրենաժային արդյունավետությամբ հակացելյուլիտային մերսումը և սառեցնող հատկությամբ դրենաժային միջոցները, ինչպես նաև վակումային մերսումը:
Խնամքի տնական միջոցների մեջ փնտրեք այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին են կեչու էքստրատը, գինկգո բիլոբան, արնիկան, բաղեղը:
Դրանից բացի՝ այտուցվածությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում.

- սննդակարգից հանել աղը, պակասեցնել ածխաջրերի օգտագործումը, օպտիմալացնել խմելու ռեժիմը.
- ավելացնել հյուսվածքների դրենաժը խթանող ֆիզիկական ակտիվությունը՝ պիլատես, յոգա, լող, ջրային աերոբիկա

- օգտագործել մեղմ միզամուղ ազդեցություն ունեցող խոտաբույսերից պատրաստված ըմպելիքներ՝ կանաչ թեյ, ֆուկուսի էքստրակտ, հիբիսկուս և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել