Երգչուհի Սիրուշոն հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից Է, ով խիստ գաղտնի է պահում իր անձնական կյանքը և դրա հետ կապված ամեն ինչ: Երգչուհին նախընտրում է ընտանիքին վերաբերող ոչ մի ինֆորմացիա չհրապարակել, միայն ԱՄՆ-ում կայացած մենահամերգի ժամանակ ցույց տվեց առաջնեկ որդու՝ Ռոբերտի լուսանկարը:
Երկրորդ որդու մասին մինչ օրս երգչուհին չի խոսել, միայն հրապարակել է լուսանկարներ, որտեղ երեխայի դեմքը չի երևում: Սիրուշոյի երկրպագուներն անգամ չգիտեն երեխայի անունը, սակայն BlogNews.am-ին հաջողվել է իմանալ երեխայի անունը: Լևոնը և Սիրուշոն իրենց երկրորդ որդուն անվանել են Միքայել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել