Tert.am-ը գրում է.

Ինդոնեզացի լուսանկարիչ Տանտո Յենսենը ֆիքսել է ուշագրավ կադր, որում խխունջները հակառակ կողմերից բարձրացել են կանաչ գորտի գլխին՝ յուրահատուկ ձևով զարդարելով երկկենցաղի գլուխը:

Ինչպես նշում է boredpanda.com կայք, 36-ամյա տղամարդու լուսանկարն այնքան բնական է ստացվել, որ համացանցում հայտնվելուց հետո անմիջապես տարածվել է ու լայն ճանաչում ստացել:


Աղբյուրը նկատում է, որ օգտատերերի մեծ  մասն ակնհայտ նմանություն է տեսել  զարդարված գլխով գորտի և «Աստղային պատերազմներ» կինոպատումից հայտնի արքայադուստր Լեայի միջև:

Արդյունքում համացանցում տարածվել են զավեշտալի թեմատիկ մեմեր:

Slave Frog Leia

Նյութի  շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել