Tert.am-ը գրում է.

Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը, վերլուծելով ադրբեջանական տնտեսությանը սպառնացող հետընթացը, ճշմարիտ համարեց այն պնդումը, որ երբ այնտեղ առաջանում են սոցիալական խնդիրներ, սրացումներ են տեղի ունենում նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:

«Ադրբեջանը միշտ էլ փորձում է իր ներքին բողոքներն ուղղորդել դեպի արտաքին թշնամիներ։ Երբ որ ներքին խնդիրներ են առաջանում, արտաքին թշնամին դառնում է շատ ակտուալ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ դա նավթային երկրներին բնորոշ վարքագիծ է:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն պետական բյուջեի նախագծի հանրային քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի 2017 թվականի պետբյուջեի նախագիծը վկայում է, որ դա վերջին 10 տարվա ընթացքում ամենավատ բյուջեներից մեկն է: Տնտեսագետը նշել է, որ այն կազմում է 9 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավել: Իբադօղլուն նաև հիշեցրել է, որ ամենամեծ բյուջեն եղել է 2013 թվականին՝ 25 միլիարդ դոլար: «Ներկայիս ցուցանիշները վկայում են, որ Ադրբեջանը չի զարգանում, այլ հետընթաց է գրանցում»,- ասել է նա:

Արմեն Մանվելյանը ևս մատնանշեց, որ այս պահի դրությամբ ներկայացված 2017 թվականի բյուջեն՝ մոտավորապես 16 միլիարդ մանաթի չափով, վերջին 5 տարվա ամենափոքր բյուջեն էր: Համեմատելով նախորդ տարիների հետ՝ նա նկատեց, որ ադրբեջանական բյուջեն 25 միլիարդից իջել է մինչև 9 միլիարդի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել