Ալեքսանդր Դուգինը փաստորեն հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը Մինսկի խմբի համանախագահների սեղանին այսօր դրված առաջարկությունների (Մադրիդյան սկզբունքների) հիման վրա լուծել հնարավոր չէ, և միակ ճիշտ լուծումն ամեն ինչ պահպանելն է այնպես, ինչպես կա: Սա չափազանց կարևոր հայտարարություն է մի մարդու կողմից, ով այսօր մեծ ազդեցություն ունի ռուսաստանյան ուժայինների և բանակի վրա, ռուսական հայրենասիրական ուժերի կողմից ընկալվում է որպես անառարկելի հեղինակություն՝ պատկերավոր ասած ԳՈՒՌՈՒ: Եվ ռուսական դերժավնիկների այս անվիճարկելի գուռուն Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում հայտարարում է, որ Ղարաբաղյան հարցի այլ լուծում, բացի հայերի համար հաղթական պատերազմի արդյունքում հաստատված ստատուս-քվոյի հավերժացման, չի կարող լինել: Թվում էր, թե բոլոր հայկական լրատվամիջոցները պարտավոր էին այս ելույթը տարածել, սակայն հեռուստաընկերություններից և ոչ մեկը մեր գիտակիրառական լսումները չլուսաբանեց և Ա. Դուգինի կարևորագույն վերլուծության եզրահանգումները հայ հասարակությանը չներկայացրեց: 
Ես սա գնահատում եմ որպես չգիտակցված դավաճանություն, որը կատարվել է իշխանությունների քարանձավային տգիտության և գավառամտության պատճառով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել