

- Իմ անունն է Ֆիդել Կաստրո, և ես եկել եմ ազատելու Կուբան: Այն, ինչ ես այստեղ ասում եմ, կիսում են ոչ բոլորը, բայց ես կասեմ այն, ինչ մտածում եմ և կանեմ դա հարգանքով:
- Ես աղքատ չեմ ծնվել: Հայրս հազարավոր հեկտար հող ուներ: Բայց ես հիմա պատիվ ունեմ նկատել, որ, չնայած պարոն Բուշի հայտարարություններին, հիմա մի դոլար անգամ չունեմ: Իմ ողջ հարստությունը կտեղավորվի նրա տաբատի գրպանում: Եվ եթե երբևէ կարիք ունենամ թաքցնել հարստությունս, կխնդրեմ պարոն Բուշին տրամադրել ինձ իր հիանալի գրպանը:
- Հիշում եմ, թե ինչպիսին էի վեցերորդ ու յոթերորդ դասարաններում: 12 կամ 13 տարեկան էի: Մեր գյուղում էլեկտրականություն չկար, և այնտեղ հնարավոր էր գնալ միայն ձիով:
- Ես հեղափոխությունը սկսել եմ 82 հոգով: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ տասնհինգ-քսան հոգին էլ հերիք կլիներ: Տաս հոգի և բացարձակ հավատք: Կարևոր չէ, թե քանի հոգի եք: Կարևորը հավատալն ու հստակ պլան ունենալն է:
- Հաղթանակը համառությունն է:
- Ես մարքսիստ-լենինիստ եմ և մինչև կյանքիս վերջ հայացքներս չեմ փոխի:
- Որքան լավ տեսք եմ ես ունենում, այնքան շատ են ինձնից հարցազրույց ուզում:
- Գաղափարները չեն ծնվում և առավել ևս չեն մահանում մարդու հետ միասին:
- Երբեմն իմ ամենօրյա պայքարում ընդմիջում եմ անում:
- Զգացմունքներն ավելի կարևոր են, քան գիտելիքը: Ինձ թվում է, որ բոլորս պետք է հրաժարական տանք համեմատաբար երիտասարդ տարիքում:
- Ինչ-որ բան է պետք անել հանուն մարդկության փրկության:
- Կապիտալիզմը զզվելի է: Նա լի է պատերազմով, շողոքորթությամբ և մրցակցությամբ:
- Ես կուբինացի եմ: Բայց Ուգո Չավեսը հավաստիացնում է, որ իմ մեջ տարբեր ռասաների խառնուրդ է տեսնում: Եվ ես հակված եմ համաձայնել նրա հետ: Իմ արյան մեջ իսկապես ինչ-որ հնդկացիական, կանարական և կելտական բան կա: Գուցե էլի ինչ-որ բան, որի մասին չեմ կռահում:
- Կուբան անկախ և սնահավատ երկիր է մնում, և Եվրախորհուրդը սխալվում է, եթե կարծում է, որ կարող է մեզ հետ վարվել, ինչպես հավասարը հավասարի հետ:
- Հեղափոխությունը վարդի թերթիկներով պատված անկողին չէ: Դա մահու պայքար է:
- Հիմա զբաղվում եմ նրանով, ինչ պետք է անի ծեր մարդը` կարևորություն ունեցող բաների մասին մտածել ու գրել: Ես շատ կիսատ թողած նյութ ունեմ: Իսկ ֆիլմերի և լուսանկարների ժամանակ չունեմ: Անգամ մազերս կտրելու և մորուքս սափրելու ժամանակ չունեմ: Ամեն օր զուգվելու ժամանակ նույնպես չունեմ: Երբ ծեր ես, այդ ամենն այդքան էլ կարևորություն չունի: Առողջությունս այդքան էլ վատ վիճակում չէ, իսկ քաշս նորմայի մեջ է` մոտ 80 կգ:
- Միշտ ինքս ինձ երջանիկ մարդ եմ համարել, գոնե նրա համար, որ ինձ համար հարմար քաղաքական տեսություն եմ գտել, ընկել եմ կուբական քաղաքական ճգնաժամի հորձանուտ և բացահայտել, թե ինչ է մարքսիզմը: Այս ամենը նման է անտառում մոլորվելուն և հանկարծակի քարտեզ գտնելուն: Ինձ դուր չի գալիս, երբ ինձ ոխակալ են համարում: Ես ընդամենը մարտիկ եմ:
- Ինձ թվում է` մարդ չպետք է շարունակի ապրել այն բանից հետո, երբ սկսում է նկատել, որ տարիները իրենից ուժեղ են դառնում, իսկ սրտից բխող կրակը թուլանում է և սկսում դողալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել