Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում «սև ուրբաթի» ընթացքում մի շարք նահանգներում հրաձգություն է տեղի ունեցել խոշոր առևտրի կենտրոնների հարևանությամբ: Այդ կրակոցների հետևանքով զոհվել է ամենաքիչը երկու մարդ, հաղորդում է Daily News-ը:

Ըստ նախնական տվյալների՝  մեկ օրվա ընթացքում կրակոցներով չորս միջադեպ է գրանցվել՝ մեկը Նյու-Ջերսիում, երկուսը Թենեսիում և Նևադայում:

Նյու-Ջերսիում Macy՛s հանրախանութի մոտ սպանվել է մի տղամարդ, իսկ նրա եղբայրը վիրավոր է ու հոսպիտալացվել է:

Նևադա նահանգում Walmart առևտրի կենտրոնի այցելուների միջև քաշքշուկ է սկսվել, ինչի հետևանով տղամարդկանցից մեկը գնդակահարել է իր հակառակորդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել