Ֆրանսիայում ճանապարհների ասֆալտը կարող է փոխարինվել արևային մարտկոցներովSlaq.am-ը գրում է.

Ֆրանսիական Bouygues SA ընկերությունը ներկայացրել է ապագայի ճանապարհի իր պատկերացումները. ասֆալտի փոխարեն առաջարկվում է օգտագործել հատուկ արևային մարտկոցներ:

Korrespondent-ը գրում է, որ հատուկ արևային պանելները հագեցած են բարձրորակ պաշտպանական ծածկույթով և ի վիճակի են 18 տոննա քաշով բեռնատարի դիմանալ: Նախագիծը մշակողները հաշվարկել են, որ 28 հազար քառակուսի մետր մակերեսով ճանապարհային ծածկույթն ապահովում է 280 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա:

Աղբյուրը մանրամասնում է, որ Նորմանդիայում արդեն մեկնարկել է նոր ճանապարհի մեկ կիլոմետրանոց հատվածի շինարարությունը: Դրանից բացի, կանադական Կալգարի քաղաքը և ամերիկյան Ջորջիա նահանգը դարձել են ապագայի ճանապարհի պատվիրատուներ:

Նշվում է, որ այս ճանապարհի մեկ քառակուսի մետրի մեկնարկային գինը 2-2,5 հազար եվրո է, սակայն զանգվածային արտադրությունը կարող է նվազեցնել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել