Image result for ԳազՀԾԿՀ-ն այսօրվա նիստում որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Որոշման համաձայն` 600 խորանարդ մետր բնական գազի համար սահմանվում է 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ տարեկան 139 հազար դրամ: Արդյունքում բնական գազի սակագնի նվազման արդյունքում քաղաքացիները 13 միլիարդ 400 միլիոն դրամով քիչ կվճարեն ներկայիս գործող սակագնի համեմատությամբ:

Այս իրավիճակում սպառողներին հետաքրքրում է այն հարցը, թե ինչ նոր հանգամանք է առաջ եկել, որը նախկինում չկար և այս փուլում հիմք է հանդիսացել գազի սակագնի իջեցման համար: Պարզվում է՝ 2017 թվականի հունվարի 1-ից ավարտվում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» միջև կնքված գազի տարանցման պայմանագրի ժամկետը, որտեղ ֆիքսված է՝ Վրաստանը ստանում է ռուսական գազի Հայաստան մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար: Եվ ակնկալվում է՝ բանակցությունների արդյունքում, որոնք արդեն մտնում են ավարտական փուլում են, կսահմանվաի տարանցման ավելի ցածր վճար, քան առկա է այսօր:

Պետք է նկատել, որ գազի սակագների վերնայման համար հաշվի է առնվել նաև գազի սպառման ծավալների նվազման հանագամանքը: Սակագնի նվազման միջոցով գազ մատակարարող ընկերությունը խնդիր է դրել ավելացնել գազասպառումը, ինչը ընկերության համար կբերի որոշակի միջոցներ: Փաստորեն մի իրավիճակ է ստեղծվում, որից օգտվելու են և սպառողները, և գազամատակարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել