Related image2007 թվականի դեկտեմբեր ամսից սկսած համանախագահների նախորդ կազմերը համառորեն առաջ էին մղում Մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկվող կարգավորման տարբերակը և, փաստորեն, համարյա մեկ տասնամյակ տևած նրանց աշխատանքի պսակը դարձավ ապրիլյան պատերազմը: Անիմաստ է զարգացումների սպասել հենց գոյություն ունեցող բանակցային օրակարգի շրջանակներում: Դրան հակառակ՝ նոր բանակցային օրակարգը, որի ձևավորման գործում հայկական կողմերը պարտավոր են իրենց ծանրակշիռ ներդրումը կատարել, կարող է սայլը տեղից շարժել և մեր ժողովուրդների համար արժանապատիվ խաղաղություն հաստատելու հույսերն իրատեսական դարձնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել