Image result for Կարեն ԿարապետյանՎարչապետի կուսակցական դառնալը ամենամեծ հարվածն էր իր իմիջին, որը ձգտում էր ստեղծել այս վերջին ամիսներին։ Նախ բոլորը խոսում են այն մասին, իբրև թե գործադիրի կուսակցականացումը թելադրվում է Սահմանադրությամբ, թե Սահմանադրության որ դրույթով, այդպես էլ չի պարզաբանվում։ Բայց եթե նույնիսկ գործադիրի կուսակցականացումը նոր Սահմանադորությամբ է պարտադրվում, ապա դա «սահմանադրական բարեփոխումների» հիմնական նպատակի՝ իշխանությունների վերարտադրության մտադրության մասին փաստող հերթական անիմաստ ու հակաիրավական դրույթն է։
Այսինքն՝ ստացվում է նախարարը կամ վարչապետը չի կարող լավ աշխատել, միայն նրա համար, որ չի կրում կուսակցական կրծքանշան ու չունի անդամատոմս, իսկ հակառակ պարագայում ավելի արդյունավետ է դառնում նրա գործը։
Իհարկե, պարզից էլ պարզ է, որ կառավարության կազմի փոփոխությունը մինչև հաջորդ ընտրություններ ժամանակ շահելու միջոց էր, իսկ այս իշխանության շահերից չի բխում ունենալ ոչ կուսակցական այս աստիճան բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջնականապես հաստատվեց, որ Կարեն Կարապետյանն ու իր թիմը ծառայելու են ոչ թե ժողովրդին, այլ ՀՀԿ-ի շահերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել