Related imageԼիսկայի նման մարդիկ մեր քաղաքական համակարգում պետք է տեղ ՉՈւՆԵՆԱՆ: Բազմիցս ապացուցվել են Լիսկայի ու իր հարազատների հանցագործությունները:

Կնոջ վրա ձեռք բարձրացնել, անօրինական գույք հափշտակել, մարդ ծեծել, Բուդաղյանների սպանություն և ոչ միայն, տղային առանց աչք թողնել, հետո վախեցնել, որ ընտանիքը բողոքը հետ վերցնի, ամբողջ Սյունքի մարզը ահ ու սարսափի մեջ պահել: Եվ վերը թվարկվածը Լիսկայի ու իր ընտանիքի կատարած հանցագործությունների 1%-ն է կազմում: Մնում է սրա նմանին արժանի դատավարություն լինի:

Իշխանությունը պետք է հասկանա, որ դատական համակարգի հանդեպ վստահություն չկա, իսկ Լիսկայի նկատմամբ արդարացի դատավարությունը կարող է ժողովրդի մոտ չնչին, մի կաթիլ հույս արթնացնել: Չնայած մի Լիսկայով գարուն չի գա: Սրա նմանները պետք է համապատասխան պատիժ կրեն: Լիսկայի կարծիքով՝ ինքը կարող էր փոխել շատ բան, լինել անպարտելի ու աձեռնմխելի՝ բառիս բուն իմաստով: Հիմա ժամանակն է եկել պատասխան տալու իր արած ամեն խարդախության և անօրինության համար:

Վերջ ԼԻՍԿԱՅՈւԹՅԱՆԸ: Լիսկայի տեսակը պետք է քոքից կտրել օրենքի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել