Ինչ մի դրել որոշ մարդկանց համոզում եք՝ պայքարեն, չհանդուրժեն ու դասադուլ անեն, որ մի հատ էլ իրենք ձեզ «մեզ մի խանգարեք» պաստառներով դիմավորեն: Էդ մարդկանց միակ բաղձալի երազանքը սրան-նրան ծառայելն ա, ու իրանց «հայրենասիրությանը» վաղուց պիտի ծանոթ լինեիք: Թե չէ «հեռացեք, մենք դասի ենք» կարգախոսները, մեղմ ասած, ծիծաղելի են: 
Հիմա դուք իրենց համոզեք, ապացուցեք, մեջտեղից կիսվեք, փաստարկներ բերեք, որ դուք ճիշտ եք, միևնույն ա իրենց վրա էդ սկի մի տոկոս ազդեցություն չի թողնելու:

Հ.Գ. էս ամենը ինձ մի դեպք ա հիշեցնում: Երբ մի քանի ամիս առաջ՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Բանգլադեշ քարոզարշավ անցկացնելու, շենքերից մեկի բակում հավաքված են լինում մի խումբ մարդիկ ու Նիկոլին «հորդորում» են իրենց թաղամասում քարոզարշավ չիրականացնել, քանի որ իրենց համար Հիսուսից հետո երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել