Ռուսաց լեզվի շուրջ սռաչի նոր եթերաշրջանի մասին․
- 98,5 բնիկ բնակչություն ունեցող երկրում, բացի այդ երկրի մայրենի լեզվից, այլ լեզու բրթելն անմտություն է։ Ոնց հասկանում եմ, սռաչը սկսվել է ոչ թե կոնկրետ Հայաստանի մասին արված հայտարարությունից հետո, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի, որտեղ ռուսների ու ռուսախոսների ամենացածր տեսակարար տոկոս ունեցող երկրներից մեկը Հայաստանն է։
- Այս աղմուկը արհեստական կատալիզացվում է հենց առաջին օրից։ Կատալիզատորներն էլ, որպես կանոն, երդվյալ ռուսաֆոբներ ու/կամ արևմտամետներն են՝ հասկանալի պատճառներով :)
- Իրականում, եթե ռուսները իրոք ցանկանան ռուսերենի տարածում ապահովել Հայաստանում, այլ ոչ թե իրենց ներքին լսարանի մոտ պոպուլիզմ անելն ու/կամ էս թեմայով բյուջետային միջոցներ մսխելն է նման խոսակցությունների շարժառիթը, պարզապես կարող են օգտագործել Հայաստանում գործող ռուսական կապիտալի գործոնը և մի քանի տարում հասնել նրան, ինչին հասավ անգլերենը։ Այն է՝ ստեղծել այնպիսի տնտեսական-հասարակական միջավայր, որ մարդիկ իրենք հետամուտ լինեն ռուսերենը լավ սովորելու հարցում, գնան պարապեն, կարդան և այլն։ Այսինքն, եթե մարդը իմանա, որ ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր պայման է լավ աշխատանք գտնելու համար, կսովորի։
Թեթև տարեք :)