Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն հղի է: Նման խոսակցությունների առիթ է դարձել նրա գիրանալը: Լուրերի իսկությունը պարզելու համար BlogNews-ը զրուցեց Դիանայի հետ:

15047977_211997302577145_5660319944651309056_n

«Իհարկե, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես դեռ չեմ ամուսնացել,- ասաց Դիանան ու հավելեց,- դա մի խեղկատակի գրած է, ով փորձել է դիտումներ հավաքել իմ միջոցով»:

Ամռանը Բալիում նշանված դերասանուհին նշեց, որ հանգստից հետո ավելորդ կիլոգրամներ էր հավաքել: «Բալիից հետո գուցե և գիրացել էի մի քանի կգ: Երբ աշխատանքային խիտ գրաֆիկից հետո 1 ամիս լիարժեք հանգստանում ես, կարող ես և գիրանալ»,- ասաց նա:

14718051_565717060284769_7574655862833152_n

Դիանան մի քանի օր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, ուր մեկնել էր «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Դերասանուհին նշեց, որ արդեն վերականգնում է կառուցվածքը. «Նյու Յորքից հետո 4 կգ նիհարել եմ, այնպես որ հետաքրքրվողները կարող են հանգիստ լինել»:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել