Image result for վարչապետՔաղաքականապես տրամաբանական է, որ արդյունավետ աշխատելու համար վարչապետն իր թիմով պետք է դառնա ՀՀԿ-ական...

ՀՀ վարչապետն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությանը անդամակցելու որոշում է կայացրել: Պարզ է, որ սա անսպասելի որոշում չէր: Հիշեցնեմ՝ մինչև այս հայտարարությունը ՀՀԿ-ին միանալու մասին հայտարարել էր նաև ՀՀ Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը: Տրամաբանական է, որ նրանք նոր կառավորության վերջին ներկայացուցիչները չեն լինի, ովքեր կդառնան ՀՀԿ-ի անդամ:

Քաղաքական, ինչպես նաև ինչ-որ առումով իրավական տեսանկյունից փոփոխված Սահմանադրության մոտեցումների ներքո պարզ է, որ կառավարության անդամները պետք է անդամակցնեն այն քաղաքական ուժին ու աշխատեն պառլամենտական այն մեծամասնության հետ, ով իրենց աշխատանքի մասով պատասխանատվություն է ստանձնել, ումից նրանք հրավեր են ստացել: Իսկ դա, կարծես, ՀՀԿ-ն է ու անձամբ երկրի նախագահը: Մյուս կողմից՝ հանրապետական դառնալը առավել յուրային է դարձնելու նոր կառավարության մի շարք «անծանոթ» դեմքերին ու առավել լեգիտիմացնելու նրանց՝ երբեմն շատերի, այդ թվում նաև՝ կուսակցական գործընկերների համար ոչ պոպուլյար որոշումները, խաղի կանոնների հնարավոր փոփոխությունը:

Հաշվի առնելով, որ նոր սահմանդրությամբ ՀՀ-ում քաղաքական ու պետական կառավարման պատասխանատվությունը ստանում է կուսակցական փաթեթավորում, օբյեկտիվորեն նոր կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ պետք է կուսակցական դառնային, քանի որ 2017-ի ապրիլյան ընտրությունների արդյունքում, եթե դոմինանտ քաղաքական ուժի կարգավիճակը չփոխվի ու կառավորության կազմն էլ մեծ փոփոպությունների չենթարկվի, ապա այսպես թե այնպես նրանք պետք է դառնային կուսակցական: Իհարկե, այս պարագայում վարչապետի դերակատարումը որակապես այլ կլինի, բայց դե դրան մենք հետագայում դեռ կանդրառանանք: Այսինքն՝ կարծես սա անխուսափելի հեռանկար էր:

Հստակ է նաև մեկ այլ բան, որ «հանրապետական» դառնալու դրդապատճառների մեջ առկա է նաև հստակ այլ մեսիջ ևս, որ գալիս է ՀՀ նախագահից ՀՀԿ-ում կուսակցական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այս առումով նոր դեմքերի անհրաժեշտություն իրոք կա, և կառավարության անդամները կարող են թարմություն բերել կուսակցությանը՝ առավել արդյունավետ դարձնելով այն:

Սակայն հարկ է նշել, որ ՀՀԿ-ին անդամակցելու հետ կապված հիմքերից զատ՝ կան նաև որոշակի ռիսկեր հանրային հարթակներում՝ կապված մերօրյա հասարակության մեջ վստահության դեֆիցիտի ու աղքատության նման ծավալների պայմաններում գործող կառավարության կուսակցական դառնալու հետ:

Ինչևէ... Այս պարագայում ամենից կարևորն այն է, որ կառավարությունը կարողանա իր առջև դրած խնդիրները լուծել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել