Image result for mosulԸստ Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրի՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի ազատագրության ռազմագործողությունն ընթանում է ավելի լավ, քան սպասվում էր: Դրա շրջանակներում արդեն իսկ ոչնացվել է ահաբեկչական կառույցի ավելի քան 1000 զինյալ, գերեվարվել՝ մոտ 650-ը, և ազատագրվել է ծայրահեղականների կողմից վերահսկվող տարածքի մոտ 1/3 հատվածը:

Առավել օբյեկտիվ տեսանկյունից դատելու պարագայում միանշանակորեն չի կարելի համաձայնել իրաքցի դիվանագետի տեսակետի հետ, քանի որ նախ` բացակայում են իրաքյան կառավարական ուժերի և նրանց հարող տարաբնույթ կառույցների կորուստները, բացի այդ` մինչ այս ռազմական գործողությունները հիմնականում ծավալվել են համեմատական առումով շատ ավելի բարենպաստ՝ հարթավայրային կամ ոչ խիտ բնակեցված միջավայրում, մինչդեռ կասկածից վեր է, որ բուն քաղաքում առավել արագընթաց արդյունավետություն արձանագրելու խնդիրը շատ ավելի բարդ է լինելու:

Միևնույն ժամանակ գործողության արդյունավետությունը պետք է գնահատել նաև ինչպես Իրաքի կառավարության, այնպես էլ ԻՊ-ի դեմ հանդես եկող միջազգային ռազմական կոալիցիայի ղեկավար շրջանակների կողմից նախանշված ժամկետների համատեքստում, որոնց համաձայն՝ Մոսուլի ազատագրումը տևելու էր ընդամենը մի քանի շաբաթ. դրա մեկնարկից արդեն իսկ անցել մոտ 5 շաբաթ, իսկ ռազմական գործողությունների հիմնական արեալը դեռևս հիմնականում չի ընդգրկում բուն քաղաքի տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել