2016 թվականի ապրիլի 20-ից համացանցում տարածում է գտել ադրբեջանական տեսանյութ՝ Армянские солдаты под прицелом азербайджанской армии անվամբ: Քանի որ տվյալ նյութը նորից է սկսել պտտվել հայերի շրջանում ու անիմաստ պանիկա է առաջացնում, ապա մի երկու խոսքով նկարագրեմ դրա կիքսերը: Տեսանյութի մեջ լրագրողը փորձում է ներկայացնել, թե իբր հայկական դիրքերը ու զինվորները ադրբեջանցի զինվորների քթի տակ են ու իբր տեսախցիկով ֆիքսում են մեր զինվորների տեղաշարժը: Սակայն ադրբեջանական այդ լրատվամիջոցը շատ վատ թատրոն է բեմադրել, ու տեսանյութը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ այն բացարձակ կապ չունի առաջին գծի հետ:

Նախ, ըստ իրենց տեսանյութի՝ հայկական բանակի զինվորների ու ադրբեջանական դիրքերի հեռավորությունը մոտ 100 մետր է, եթե ոչ պակաս, սակայն տվյալ լրագրողը առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի՝ քաղաքացիական հագուստով, կանգնած է խրամատից դուրս ու ժամերով նյութ է նկարահանում: Դա կարող էր լիներ այն դեպքում, երբ տվյալ լրագրողը ու այդտեղ ներկա զինվորականները 100 տոկոսից մի բան էլ ավել վստահ լինեին, որ դիպուկահարը լրագրողի գլուխը չի տրաքացնի: Այսինքն՝ այդ նյութը նկարելուց նրանք իմացել են, որ այդտեղ դիպուկահար չկա, ավելին ասեմ՝ նույնիսկ հայկական դիրքեր չկան, քանի որ նյութը նկարահանել են շփման գծից շատ հեռու:

Հաջորդ նկարում, երբ լրագրողը խրամատում հարցրազրույց է վերցնում զինվորից, նրանց կողքը՝ նույն խրամատի մեջ, դիրքավորված է ևս մեկ զինվոր, երկու զինվորն էլ կրում են ամբողջական, առաջին գծի համար նախատեսված, համազգեստ՝ սաղավարտ, զրահաբաճկոն և այլն: Իսկ հիմա ամենահիմար քայլը, որ երբևէ արվել է լրատվության պատմության մեջ այդ ահավոր վտանգավոր հատվածում՝ խրամատից դուրս մի քանի մետրի վրա, քաղաքացիական հագուստով զբոսնում են մի քանի հոգի, որոնք ուղղակի սխալ պահին ընկել էին բեմադրված տեսանյութի մեջ, ու մոնտաժի միջոցով չէին կարողացել դրանց հանեին այդտեղից:

Եվս մեկ հիմարության գագաթնակետ էլ իրենից ներկայացնում է երրորդ նկարը: Շփման գծում, երբ սպան բոլոր հնարավոր պաշտպանիչ հանդերձանքները գցել է իր վրա, յուր զինվորը աշնանային բլուզով, գլուխը խրամատից դուրս հանած հարցազրույցներ է տալիս ու ձեռքով իբր հայ զինվորներին է ցույց տալիս:

Մեկը լինի սրանց ասի, որ եթե բեմադրել չեք կարողանում, ուրեմն՝ մի՛ արեք, թե չէ անկապ ծաղրի առարկա եք դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել