Related imageԱյս օրերին Աժ-ում քննարկվում է երկրի ամենակարևոր փաստաթուղթը՝ պետական բյուջեի նախագիծը, որը, չնայած իր բոլոր անկատարություններին, իհարկե, մեծամասնությունը կանցկացնի և հաջորդ վեց ամիսներին կշարունակի տանջել այս ժողովրդին։ Բայց բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ինձ հետաքրքրեց պատգամավորներից մեկի ելույթը, որտեղ պարզ դարձավ, որ «ամենայն հայոց» Գալուստ Սահակյանն ունի 20 ռեֆերենտ, խորհրդական, օգնական։ Այսինքն՝ այս մարդը իր ոչ հոդաբաշխ մտքերի և պարզունակ և զավեշտալի ելույթների համար պետական բյուջեից աշխատավարձ է տալիս 20 աշխատողի, որպեսզի վերջիններս ելույթներ գրեն իր համար, խորհուրդներ տան նրան։
Ես ուզում եմ հասկանալ՝ որն է այսքան աշխատող ունենալու իմաստը, եթե Գալուստի կերպարն ու խոսքը, ծաղրուծանակից բացի, այլ կերպ չի ընկալվելու հասարակության կողմից, եթե այս 20 հոգին չեն կարողանում Գալուստից նորմալ, ադեկվատ գործիչ ստանալ, ուրեմն՝ միայն աշխատավարձ են ստանում՝ առանց արդյունք ցույց տալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել