Հռոմում կբացվի երկրի առաջին «մարիխուանա-սրճարանը»Slaq.am-ը գրում է.

Մոտ ժամանակներում Հռոմի պատմական և համալսարանական Սան Լորենցո թաղամասում կբացվի Canapa Caffè կոչվող բար-խանութը, որտեղ այցելուները կկարողանան ձեռք բերել և փորձել կանեփով պատրաստված ուտեստներ և ըմպելիքներ:

Ինչպես նշում է Euromag-ը, սրճարանում կվաճառվի նաև կանեփից պատրաստված կոսմետիկա: Այն կլինի Իտալիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր կլինի կանեփաբուժություն անցնել`մոռանալով որոշակի հիվանդությունների պատճառով առաջացած ցավի զգացողության մասին և ուղղակի հանգստանալ` ներշնչելով կանեփի գոլորշին:

Աղբյուրը մանրամասնում է, որ գաղափարի հեղինակները երկու 30-ամյա ձեռներեցներ Կառլո Մոնակոն և Լուիջի Մանտուանոն են, ովքեր վաղուց բուժվում են կանեփով. Կառլոն տառապում է անորեքսիայից, իսկ Լուիջին` խուճապի նոպաներից։

Նշվում է, որ կանեփն օրինականացնող օրինագիծը գտնվում է քննարկման փուլում իտալական խորհրդարանում, իսկ այժմ ձեռներեցները կարող են դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման և մինչև 30 հազար եվրո տուգանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել