Դեկտեմբերի 2-4 Հայաստանի ամենահայտնի արտիստները կմեկնեն Մոսկվա, որտեղ կմասնակցեն Կրեմլում կայանալիք «Տաշի շոու» ամանորյա ծրագրին: Համերգի կազմակերպիչ «Euromusic Entertainment» ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը մի շարք մանրամասներ է պատմել BlogNews-ին:
«Արդեն մի քանի տարի է՝ Մոսկվայի հայությունն անհամբեր սպասում է տարվա ամենամեծ իրադարձությանը, որը կազմակերպում է Euromusic Entertainment-ը՝ ի դեմս գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի: Ընդհանուր առմամբ՝ գաղափարը նույնն է՝ «Новогодний огонек», որի ժամանակ կլինեն հումորային բեմականացումներ Աշոտ Ղազարյանի և այլ սիրված արտիստների կողմից: Ավանդույթի համաձայն` ներկայացվելու են նոր զուգերգեր «Euromusic Entertainment»-ի կողմից»,- ասաց Լուսինեն:
Այս տարի շոուն միայն աղջիկներ են վարելու՝ կինոյի և թատրոնի դերասանուհիներ, սակայն կազմակերպիչներն անակնկալ են թողում, թե կոնկրետ ովքեր: Դեկտեմբերի 3-ին կայանալիք միջոցառմանը ելույթ կունենան Սոֆի Մխեյանը, Արամեն, Անժելիկա Ագուրբաշը, Ռազմիկ Ամյանը, Սոնան, Արմենչիկը, Լիլիթ Կարապետյանը, Համլետ Գևորգյանը, Սիլվա Հակոբյանը, Անգելինա Գասպարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գուրգեն Դաբաղյանը, Նարեկ Բավեյանը, Օլգա Այվազյանը, Ալեքսեյ Վորոբյովը, Սոսո Պավլիաշվիլին, Ժասմինը, Անաստասիա Ստոցկայան, Քեւին Մքքոյը և այլք: Երեկոյի գլխավոր անակնկալը Բոսսոնի ելույթն է:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի