Image result for bussinessՄի կողմ թողնելով հայ ազգի ավանդական, տեղ-տեղ նաև անխտրական սերն առ բարեգործների ու օլիգարխների՝ ֆիքսենք, որ, ցավոք սրտի, հայաստանյան պայմաններում հարստացած և ոչ մի գործարար այդպես էլ այս տարիների ընթացքում Հայաստանում երկարաժամկետ ֆունդամենտալ ծրագրեր չիրակացրեց (որոշ բացառությամբ Գրանդ Հոլդինգի), ինչը նախ՝ կնպաստեր Հայաստանի արտադրողականության աճին, և երկրորդ՝ տեսլական կնշմարեր ընդանուր զարգացման համար։ Չարեցին, որովհետև այսպիսի ծրագրերը կարճաժամկետ պայմաններում եկամուտ ապահովել չէին խոստանում (հայերի համար չկա ավելի գայթակղիչ երևույթ, քան միանգամից հարստանալն է)։ Որպես նախկին երիտասարդ՝ դիցուք՝ ինձ համար շատ կարևոր է կրթության ոլորտը։ Բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, ով հիմնեց Դիլիջանի միջազգային դպրոցը, առ այսօր չկա մեկը, ով անկախ իր ամբիցիաներից՝ էսպիսի պրոյեկտներ կմշակի ու իրականություն կդարձնի։ Վարդանյանն էլ արեց, որովհետև հարստացել է ոչ թե ավանդական քցել-խաբելով, այլ ուրիշ տիրույթում ու միջավայրում ու մեծ հաշվով՝ թելերով կապված չէր Հայաստանի իշխանություններին։
Համոզված եմ, պետությունը այսպիսի նախագծերին չի խոչընդոտի, քանի որ որակյալ կրթության կարիք Հայաստանում կա։ Չեն անում, որովհետև առաջին հարցը, որ առաջանում է հայ գործարարի մոտ, «բա իմ քյարը ստեղ ո՞րն ա» ձևակերպումն է։ Եվ սրանով թեման փակվում է, ցավոք։ Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ իքս պահի իշխանության նկատմամբ կամայական դրսևորում են ցուցաբերել, ընտրական գործընթացից հետո շատ արագ ռեաբիլիտացվել են ու անցել նախկին գործելաոճին՝ ակամայից մատնելով իրենք իրենց, որ տարաձայնությունը ոչ թե գաղափարական էր, այլ ուղակի նախադրայլներ էին ստեղծվել ավելի շատ հարստանալու։

Արդյունքում մենք այսօր ունենք հարյուրավոր խելոք ջահելներ, ովքեր գնում, դրսում են սովորում, շատ մեծ փող ծախսում, սակայն ծանոթ չեն հայկական միջավայրին ու Հարվարդն ավարտելուց հետո վերադառնում են Հայաստան ու մի կարճ ժամանակ հետո ծանր դեպրեսիայի մեջ ընկնում։ Որովհետև ակադեմիական կրթությունը առոչինչ է այսօրվա Հայաստանում, քանզի նախ պետք կա ճանաչելու ներքին խոհանոցը, որի համար նյարդային ամուր կամք ու համբերություն է պետք։ Դե մի քիչ էլ քթի ծակ։ Ի՞նչ է մնում անել այդ երտասարդներին։ Ճիշտ է, հավաքել իրերն ու Հարվարդի կարմիր դիպլոմն ու արտագաղթել Հայաստանից, քանի որ էս երկրում, ըստ իրենց, դուզը ծուռ ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել