Image result for պնՇատ հնարավոր է, որ 1000 դրամների նախագծից հանվի պարտադիր բաղադրիչը, և քաղաքացիները հնարավորություն ունենան դիմումի համաձայն չվճարելու դրանք։ Իհարկե, սա լավ է, որ մարդկանց գրպաններն ու դրամապանակները մտնելուց առաջ գոնե վերջապես որոշոցին հարցնել նրանց կարծիքը, բայց այստեղ կան շատ «բայցեր»... Եթե նախկինում քաղաքացիների հարկերով ձևավորվող բյուջետային միջոցները չէին բավականացնում զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքների աջակցությանը, և բոլոր աշխատող քաղաքացիներից անխտիր 1000 դրամական գանձելու դեպքում էին գոյանալու բավարար միջոցները զինվորներին օգնելու, ուրեմն՝ հետ քայլ անելու իմաստը ո՞րն է։ Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Սա մեծ անհստակություն է հաղորդում նախագծին և և ուղղակի տանում այն դեպի տապալում։ Հավատացած եղեք, որ շատերն են հրաժարվելու այդ 1000 դրամները վճարելուց, քանի որ իրենք կնախընտրեն այլ միջոցներով օգնել զինվորին, բայց երբեք փող չտալ բյուջեն մսխող պաշտոնյաներին։
Բայց ինձ զարմացնում է նաև պետական մակարդակով այս աստիճան ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը, անկատար և անտրամաբանական նախագծերն ու հասարակական կարծիքի անտեսումը, զանգվածային դժգոհությունից հետո իբրև այդ կարծիքի հետ հաշվի նստելն ու նախագծի առանցքային սկզբունքներից հրաժարվելը։ Կարծում եմ, եթե սկզբից հաշվի նստեին հասարակական կարծիքի հետ, այլ ոչ թե միանգամից անցկացնեին այն ԱԺ-ում, հետ քայլի կարիք չէր լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել